Google-ում ավելացվել է Bitcoin-ի փոխակերպման դաշտ

Google ընկերությունը թարմացրել է իր որոնողական համակարգը՝ ավելացնելով Bitcoin արժույթը փոխակերպելու հնարավորություն: Մեկ ամիս առաջ Coinbase բորսայի API-ն ինտեգրվել է Google Finance ծառայության մեջ:

sm.googlebitcoin_02.600

Հնարավորությունը կարելի է ստուգել՝ որոնման տողում գրելով, օրինակ, «bitcoin price» կամ «price of BTC», համակարգը հասկանում է նաև ավելի բարդ հարցումներ, ինչպիսիք են «price of 3 bitcoin»: Արդյունքում պատկերվում է Bitcoin-ի ներկա պահի արժեքը, գրաֆիկը, որը ցուցադրում է արժույթի տատանումները 2011 թվականից սկսած:

Աղբյուրը՝ CoinDesk.com