iSwimband-ը թույլ չի տա Ձեր երեխային խեղդվել լողալիս (վիդեո)

iSwimband-ը կրելի էլեկտրոնային սարք է, որը թույլ չի տա լողացող երեխաների խեղդվել, ինչպես նաև կօգնի գտնել նրանց ջրի տակ, եթե, Աստված չանի, որևէ վատ բան պատահի:

iswimband

Սարքը շատ թեթև է, և այն կարելի է ամրացնել լողացողի գլխի, գլխարկի կամ էլ ջրային ակնոցի վրա: Եթե լողացողը մնում է ջրում նախատեսվածից երկար, ապա սարքը Bluetooth-ով iOS սմարթֆոնին կամ նվագարկչին ուղարկում է ազդանշան: Բացի այդ՝ սարքը ազդանշան է ուղարկում նաև այն ժամանակ, երբ ընկնում է ջրի մեջ:

Մեկ iOS-սարքը կարող է միացված լինել 8 նման սարքերի: Մոնիտորինգի դիապազոնը կազմում է մոտ 30 մետր:

iSwimband հավաքածուն, որը կազմված է գլխի համար նախատեսված սարքից և թնոցից, արժե $99:

Աղբյուրը` wearableappreview.com