Լոնդոնում մեկնարկել է Apple-ի ութերորդ ամենամյա iTunes Festival փառատոնը

 

Apple ընկերությունը հայտարարել է iTunes Festival ամենամյա փառատոնի մեկնարկի մասին: 30 օր շարունակ Լոնդոնում անցկացվող փառատոնի մասնակիցներին կուրախացնեն իրենց ելույթներով Maroon 5-ը, Ֆարլ Ուիլիամսը, Beck-ը, Սեմ Սմիթը, Blondie-ն, Դեյվիդ Գետտան, 5 Seconds of Summer-ը և շատ այլ կատարողներ:

festival

iTunes Festival-ի ընթացքում ավելի քան 60 համերգներ տեղի կունենան, որոնց իրական ժամանակում կկարողանան հետևել  iPhone, iPad կամ iPod touch օգտագործող միլիոնավոր երկրպագուներ, ինչպես նաև iTunes օգտագործողներ, ովքեր կկարողանան դիտել համերգները համակարգչով կամ Apple TV-ով: Համերգների տոմսերն անվճար տրամադրվում են միայն Apple-ի կողմից անցկացվող տարբեր մրցույթների հաղթողներին:

Առաջին անգամ iTunes փառատոնն անցկացվել է 2007թ., որին մասնակցել են ավելի քան 430 արտիստներ և 430 000 երկրպագուներ, իսկ օնլայն դիտողների թիվը կազմել է տասնյակ միլիոններ:

Աղբյուրը՝ apple.com