Samsung Galaxy Note 4-ը կստանա ուլտրամանուշակագույն ճառագայթման սենսոր

Սմարթֆոնի և պլանշետի հիբրիդ Samsung Galaxy Note 4-ի մասին լուրերը շարունակում են օրեցօր հագենալ նոր մանրամասներով: Վերջերս լրատվամիջոցները գրում էին, որ ֆաբլետը կստանա աչքի ցանցաթաղանթի սկաներ, իսկ այժմ խոսվում է նրա մասին, որ սարքը կունենա ուլտրաձայնային ճառագայթման սենսոր:

SamMobile կայքը գրում է, որ Galaxy Note 4-ը կլինի առաջին սմարթֆոնը, որը կունենա նման սենսոր: Այն տեղադրված կլինի, հավանաբար, սմարթֆոնի դիմային հատվածում՝ մյուս սենսորների կողքին:
sam1

Հաղորդվում է, որ վերոնշյալ սենսորը թույլ կտա չափել Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը: Տվյալները կփոխանցվեն S Health հավելվածին, որն էլ վերլուծություն կանի՝ հաշվի առնելով գտնվելու վայրը, օրվա ժամը և այլն:

Արդյունքում հավելվածը կառաջարկի խորհուրդներ, որոնք կօգնեն օգտագործողներին հեռու մնալ ճառագայթման վնասակար ազդեցությունից:

Galaxy Note 4 ֆաբլետ թողարկումը սպասվում է IFA 2014 ցուցահանդեսին, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-10-ը Բեռլինում:

Աղբյուրը՝ SamMobile.com