Սմարթֆոն, որն ունի ընդամենը 5մմ հաստություն

Սմարթֆոն, որն ունի ընդամենը 5մմ հաստություն

Չինական Gionee ընկերությունը պատրաստում է աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը, որը կաշխատի Android օերացիոն համակարգով: Այս մասին հաղորդում է Engadget-ը:

Սմարթֆոնը կրում է GN9005 կոդային անունը: Հեռախոսի կաղապարի հաստությունն ընդամենը 5 մմ է, իսկ քաշը 95 գրամ է: Մոդելն ունի 4,8 դյույմանոց սենսորային AMOLED էկրան՝ 720х1280 կետայնությամբ (720р) և քառամիջուկ, 1,2 ԳՀց հաճախությամբ պրոցեսոր: Օպերատիվ հիշողությունը 1 Գբ է, իսկ ներքինը՝ 16 Գբ (microSD-ի հնարավորություն կարծես թե չկա):

gionee1

Հիմնական տեսախցիկը 5 Մպ է, իսկ դիմայինը՝ 8: Սմարթֆոնը աշխատում է նաև LTE ցանցերում: GN9005 մոդելի չափսերն են 139,8×67,4×5,0մմ: Մարտկոցի տարողությունը 2050 մԱ/ժ է: Նշվում է, որ սմարթֆոնն աշխատում է Android 4.3 Jelly Bean օպերացիոն համակարգով:

gionee2Թե երբ սմարթֆոնը կհայտնվի շուկայում և որքան կարժենա, առայժմ չի հաղորդվում:

Աղբյուրը՝ Engadget.com