Sony-ն պատրաստում է Android L-ով աշխատող Xperia Z3x սմարթֆոն (ֆոտո)

Sony-ն պատրաստում է Android L-ով աշխատող Xperia Z3x սմարթֆոն (ֆոտո)

Ցանցում հայտնվել են Xperia Z3x սմարթֆոնի մասին տվյալներ, որը կհամալրի Sony-ի «խելացի» հեռախոսների շարքը: Geeky Gadgets-ը գրում է, որ նորույթը կունենա 6,14 դյույմանոց էկրան՝ 1152х2560 պիկսել թույլատրությամբ: Որպես պրոցեսոր կօգտագործվի Qualcomm Snapdragon 810-ը, որն ունի չորս Cortex-A57 միջուկ և ևս չորս Cortex-A53 միջուկ: Գրաֆիկան կմշակի Adreno 430 կոնտրոլերը, որն ունի OpenGL ES 3.1 ապահովում:

sony1Xperia Z3x-ը կստանա 2 Գբ օպերատիվ հիշողություն և 16 Գբ ներքին հիշողություն, ինչպես նաև microSD հնարավորություն: Հիմնական տեսախցիկը, ամենայն հավանականությամբ, կունենա Sony Exmor RS սենսոր՝ 22 մլն պիկսել հնարավորությամբ: Սմարթֆոնի չափսերը կլինեն  69,5х150,1х7,9 մմ:

sony2Նշվում է, որ հեռախոսը կաշխատի Android L օպերացիոն համակարգով, որն առայժմ հասանելի է միայն նախագծողներին: Սպասվում է, որ վերոնշյալ սմարթֆոնի թողարկում կկայանա 2015թ.՝ CES 2015 կամ MWC 2015 ցուցահանդեսին: 

Աղբյուրը՝ Geeky-gadgets.com