Քիմ Քարդաշյանի iOS-խաղի տարեկան եկամուտը կհասնի $200 մլն դոլարի (վիդեո)

Քիմ Քարդաշյանի iOS-խաղը շատ մեծ հաջողության է հասել՝ դառնալով տարվա ամենաեկամտաբեր խաղերից մեկը: Bloomberg-ը գրում է, որ Kim Kardashian: Hollywood խաղի այս տարվա եկամուտը կարող է հասնել $200 մլն դոլարի: Նշենք, որ խաղն անվճար է, սակայն ընթացքում օգտագործողին առաջարկվում է գնել տարբեր հնարավորություններ, օրինակ՝ K-stars աստեղերի փաթեթն արժե բավական թանկ՝ 99.99 դոլար:

kim-kardashian-video-game-app-600x450

Խաղը թողարկվել է հունիսի 27-ին: Սյուժեն հետևյալն է. հերոսուհին խանութում պատահականորեն հանդիպում է Քիմ Քարդաշյանին, ով էլ սկսում է խորհուրդներ տալ՝ դառնալով հերոսուհու «ուսուցիչը» աստղային կյանք մուտք գործելու ասպարեզում:

Նշենք, որ կա  նաև խաղի Android-տարբերակը, և Play Store-ից այն ներբեռնել են ավելի քան 1,000,000 անգամ։

Աղբյուրը՝ bloomberg.com