Betabrand ընկերությունը ստեղծել է բլուզ, որը նախատեսված է հատուկ նրանց համար, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ականջակալների ու գլխանոցի: Բլուզը հետաքրքիր անուն ունի, կոչվում է Audio Engineer:
Գլխանոցը կարված է հատուկ կտորից, որը փոխանցում է ձայնը՝ առանց տատանումների ու ձայնի բարձրության վրա ազդելու: Սա թույլ է տալիս ականջակալները կրել գլխանոցի վրայից: Բացի այդ Audio Engineer-ում կարելի է նաև տեղավորել ականջակալների լարը, այն նաև ունի բազմաթիվ գրպաններ՝ նվագարկիչներ, տարբեր մանր գաջեթներ պահելու համար:
Բլուզի վաճառքը կմեկնարկի ս.թ. սեպտեմբերին, սակայն արդեն իսկ կարելի է նախնական պատվեր ձևակերպել այստեղ՝ վճարելով $142 դոլար:
Աղբյուրը՝ Betabrand.com