Սմարթֆոնի էկրանը կկարողանա ԴՆԹ-ի անալիզ անել

Գրեթե բոլոր ժամանակակից սմարթֆոններն ունեն սենսորային էկրան, որը «հասկանում» է հպումները: Մոնրեալի պոլիտեխնիկ դպրոցի գիտնականները Corning ընկերության մասնագետների հետ մշակում են նոր սերնդի սենսորային էկրաններ, որոնք կկարողանան որոշել օգտագործողի մարմնի ջերմաստիճանը և արագ ԴՆԹ-ի անալիզ անել:

touch

Մշակվող տեխնոլոգիան կկարողանա նաև չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և այլն: Նշենք, որ նման էկրան փորձել են ստեղծել նաև նախկինում: Նոր տեխնոլոգիան իրենից ներկայացնում է լուսադիոդային համակարգ, որն ունի լազերային մշակում:

Բացի սմարթֆոններից՝ վերոնշյալ էկրանները կարող են օգտագործվել նաև կենցաղում, օրինակ՝ լուսամուտների վրա կամ ապակե սեղանների:

Հաշվի առնելով, որ համապատասխան արտոնագրային հայտերն արդեն ներկայացվել են, մշակումը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի մոտ ապագայում:

Աղբյուրը՝ Mashable.com