Emberlight-ը ցանկացած լամպ դարձնում է «խելացի» (վիդեո)

Խելացի լամպերը այսօր վաճառվում են բավական թանկ: Այս խնդիրը լուծելու համար Emberlight ընկերությունը առաջարկում է հետևյալը. ընկերության մասնագետները ստեղծել են խելացի կոթառ (патрон), որը շատ հեշտ է տեղադրել և օգտագործել: Անհրաժեշտ է միայն ցանկացած տեսակի լամպ ամրացնել Emberlight կոթառին և կարգավորել Wi-Fi կապը սմարթֆոնի միջոցով: Ոչ մի այլ լար կամ սարքավորում չի պահանջվում: 

emberlightEmberlight-ն օգտագործում է երկու կապ՝ Bluetooth և Wi-Fi, այնպես որ սմարթֆոնն ավտոմատ կերպով տեսնում է տարածքում տեղադրված լամպերը: Այնուհետև պետք է մուտքագրել գաղտնաբառը՝ հաստատելու համար, որ հենց Ձեր տանն է գտնվում տվյալ Emberlight-ը:

Լամպին «միանալուց» հետո կկարողանաք կառավարել այն iOS կամ Android հավելվածի միջոցով, որը ներկա պահին մշակման փուլում է գտնվում: Emberlight-ի թիմն այժմ աշխատում է նրա վրա, որպեսզի լամպերն ավտոմատ կերպով միանան ու անջատվել օգտագործողի ներս և դուրս մտնելու դեպքում:

emberlight2

Emberlight նախագիծն այժմ Kickstarter կայքում փորձում է հավաքել $50,000 դոլար՝ սարքի արտադրությունը սկսելու նպատակով: Նախնական պատվերի դեպքում մեկ կոթառը արժե $49, իսկ տասը հատը՝ $399:

Աղբյուրը՝ kickstarter.com