Facebook-ը երկրորդ եռամսյակում ունեցել է 3 միլիարդ դոլար եկամուտ

2014-ի երկրորդ եռամսյակում Facebook սոցցանցի եկամուտը կազմել է 2.9 միլիարդ դոլար՝ գերազանցելով Wall Street-ի կանխատեսումները:

Zuck-New-2

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն եռամսյակում սոցցանցի եկամուտը 60%-ով պակաս էր: Սույն եռամսյակում գովազդն ապահովել է $2.68 միլիարդ եկամուտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 67%-ով: Աճի պատճառներից մեկը բջջային հավելվածում ցուցադրվող գովազդներն են. ըստ սոցցանցի ներկայացուցչի՝ Facebook-ում այսօր կան փոքր բիզնեսի ավելի քան 30 մլն էջեր և գովազդով ակտիվ զբաղվող մոտ 1.5 մլն օգտագործողներ:

revenueՆշենք նաև, որ սոցցանցն ունի արդեն ամսական 1.32 միլիարդ ակտիվ օգտագործող, իսկ նախորդ տարի այս ցուցանիշը 1.07 մլրդ էր:

Աղբյուրը՝ mashable.com