Ucom-ի ինտերնետը խափանվել է մալուխների վնասվելու պատճառով

Ucom-ի ինտերնետը խափանվել է մալուխների վնասվելու պատճառով

Հուլիսի 23-ին` ժամը 20:20-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանակետով դեպի Վրաստան գնացող Յուքոմ ընկերության հիմնական մալուխներից երկուսը Վրաստանի հանրապետության տարածքում մի քանի տեղից վնասվել է, ինչի պատճառով մասնակի խափանվել է Հայաստան մատակարարվող տարանցիկ ինտերնետային կապը։

ucom

Ըստ Ucom ընկերության պաշտոնական կայքի՝ բաժանորդները հիմնականում աահովված են ինտերենետ կապով, ի հաշիվ պահուստային գծերի: Սակայն, դատելով Ucom-ի Facebook-յան պաշտոնական էջի բողոքներից, դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:

Հավելենք, որ Ucom-ից հրաժարվեցին մեզ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել վթարի հետևանքների վերացման ժամկետների մասին: