Electric Objects նորաստեղծ ընկերությունը պատրաստել է նկարի թվային շրջանակ հիշեցնող գաջեթ, որը կախվում է պատին, միանում ինտերնետին և ցուցադրում արվեստի լավագույն գործերը:
Kickstarter կայքում այս նախագիծը հավաքել է ավելի քան 530 դոլար՝ պահանջվող 25 հազարի փոխարեն: Կայքի միջոցով օգտագործողները կարող են $299 դոլար վճարելով գնել 23 դյույմ անկյունագծով, 1080 պիկսել թույլատրությամբ այս համակարգիչ-շրջանակը, որն առաջարկվում է սպիտակ կամ սև գույնով:
EO1 կոչվող շրջանակի էկրանը ծածկված չէ ապակով, որպեսի չանդրադարձնի լույսը: Սարքը համալրված է երկմիջուկ պրոցեսորով, 2Գբ օպերատիվ հիշողությամբ: Այն օգտագործում է օրական այնքան էլեկտրաէներգիա, որքան միջին լամպը: Եթե նույնիսկ օգտագործողը ցանկանա մի քանի օր շարունակ դիտել միևնույն նկարը, էկրանը չի վնասվի:
Սարքն ունի լույսի սենսոր, այնպես որ ավտոմատ կերպով կարգավորում է էկրանի լուսավորությունը: Նկարները ընտրելու համար բավական է օգտագործել Electric Objects-ի ստեղծած հավելվածը:
Աղբյուրը՝ kickstarter.com