Samsung-ը պատրաստում է Galaxy Mega 2 ֆաբլետ՝ 5,9 դյույմանոց էկրանով

ԱՄՆ-ի կապի դաշնային հանձնաժողովի կայքում տեղեկատվություն է հայտնվել Samsung ընկերության նոր սարքի մասին, որը հիշատակվում է որպես SM-G750A: Այն մասին, թե երբ սարքը պատրաստ կլինի թողարկման, տեղեկություններ առայժմ չկան:

samsung1Հայտնի է, որ սարքն աշխատում է GSM 850/1900 ՄՀց և LTE չորրորդ սերնդի ցանցերում: Հեռախոսի դիմային կաղապարի չափսերն են 85,0х164,4 մմ, իսկ անկյունագիծը 177 մմ է, ինչը հավասար է 5,9–6,0 դյույմի:

samsung1 samsung2Վերլուծաբանները պնդում են, որ SM-G750A մոդելը Galaxy Mega 2 նոր ֆաբլետն է, որը, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, ունենալու է 64-բիտանոց Qualcomm Snapdragon 410 քառամիջուկ պրոցեսոր: Սպասվում է, որ սարքը կունենա 2 Գբ օպերատիվ հիշողություն, 5 Մպ դիմային տեսախցիկ և 13 Մպ հիմնական: Սմարթֆոնը կաշխատի Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով:

Աղբյուրը՝ phonearena.com