«ՎԿոնտակտե» սոցցանցը կգործարկի սեփական վիդեոհարթակը

«ՎԿոնտակտե» սոցցանցը կգործարկի սեփական վիդեոհարթակը

Vkontakte

VKontakte ճանաչված սոցցանցը պատրաստում է սեփական վիդեոհարթակը՝ վիդեոնյութերի հրապարակման և պաշտպանության համար: Այս մասին հաղորդում է ռուսական «Իզվեստիա» գործակալությունը՝ հղելով մի քանի աղբյուրների: Սոցցանցի գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեևը հաստատել է այս լուրը:

Ենթադրվում է, որ նոր վիդեոհարթակը օգտագործողներին հնարավորություն կտա ստեղծել սեփական վիդեոալիքները, որտեղ կթույլատրվի վերբեռնել վիդեոնյութեր: Այս համակարգը հնարավորություն կտա նաև հեղինակային սեփականության իրավունքը կրողներին պաշտպանել սեփական վիդեոբովանդակությունը:

Դրա համար վերջիններս պետք է վիդեոն վերբեռնեն FingerPrint համակարգ և ստանան թվային մատնահետք: Համակարգը միևնույն վիդեոյի կրկնակի վերբեռնման դեպքում կարգելի վերջինիս հրապարակումը կամ կփոխարինի իրականով:

Աղբյուրը՝ izvestia.ru