HTC-ը պատրաստում է One (M8)-ի Windows Phone տարբերակը

HTC-ը պատրաստում է One (M8)-ի Windows Phone տարբերակը

Թայվանական HTC ընկերությունը պատրաստում է իր դրոշակակիր One (M8) սմարթֆոնի Windows Phone տարբերակը:

one m8

Սմարթֆոնն այնքան մեծ հաջողության է հասել, որ ընկերությունը որոշել է այն թողարկել նաև իր գործընկերոջ՝ Microsoft-ի հետ համատեղ:

Ինչպես գրում է համացանցում հայտնի օգտագործող @evleaks-ը,  HTC One W8 տարբերակը շուկայում կհայտնվի 2014թ. երրորդ եռամսյակում և հասանելի կլինի ամերիկյան Verizon բջջային կապի օպերատորի խանութներում:

Սարքը կաշխատի Windows Phone 8.1, ՕՀ-ով, իսկ մնացյալ տեխնիկական պարամետրերը կմնան նույնը: