Kickstarter-ում միջոցներ են հավաքվում «խելացի» գլխարկի համար (վիդեո)

Kickstarter-ում միջոցներ են հավաքվում «խելացի» գլխարկի համար (վիդեո)

snaptrax

Ավստրալացի Ուիլիամ Միլլերը ստեղծել է «խելացի» գլխարկի նախատիպ, որը կառավարվում է սմարթֆոնի միջոցով: Այժմ նա փորձում է Kickstarter կայքի միջոցով գումար հավաքել՝ գլխարկի մշակման և արտադրության համար:

Snaptrax գլխարկը միանում է սմարթֆոնին կամ պլանշետին Bluetooth-ի միջոցով: Այնուհետև կարելի է կառավարել այն ձայնային հրահանգներով, օրինակ՝ զանգել, հաղորդագրություն ուղարկել և այլն: Ձայնային հրահանգի ռեժիմն ակտիվացնելու համար պետք է դիպչել գլխարկի վրա համապատասխան կոճակի:

Ըստ Միլլերի՝ Snaptrax-ն աշխատում է նույնիսկ անձրևի տակ: Մարտկոցի լիցքը բավարարում է երկու օր: Այլ տեխնիկական պարամետրեր Միլլերը չի հաղորդում:

Նշենք, որ մեկ նման գլխարկը Kickstarter-ից ձեռք բերելու համար անհրաժեշտ է վճարել 177,6 դոլար:

Աղբյուրը՝ kickstarter.com

Բաժիններ: Գադջեթներ