Swatch-ը կթողարկի սեփական բրենդային խելացի ժամացույցը

Swatch-ը կթողարկի սեփական բրենդային խելացի ժամացույցը

avaԱնցած շաբաթ լուրեր էին տարածվել այն մասին, թե Apple և Swatch ընկերությունները բանակցում են iWatch խելացի ժամացույցի համատեղ արտադրության համար:

Swatch-ի գլխավոր տնօրեն Նիք Հայեքը հերքել է այդ ինֆորմացիան և կիսվել շվեյցարական ժամացույց արտադրողի հետագա պլաններով:

Նրա խոսքով, ընկերությունը Apple-ի նման գործընկերոջ կարիք չունի և մտադիր է գալիք տարի ներկայացնել շուկայում սեփական արտադրության «խելացի» ժամացույցը՝ մարզիկների համար հետաքրքիր ֆունկցիաներով:

Ստացվում է, որ այսօր խելացի սարքերի շուկայում իրենց դիրքերն են ցանկանում հաստատել ոչ միայն էլեկտրոնիկա արտադրողները, այլև ժամացույց արտադրող ընկերությունները:

Աղբյուրը՝ appleinsider.ru

Բաժիններ: Գադջեթներ