WordPress նախագծողները թողարկել են սելֆիների հավելված

WordPress նախագծողները թողարկել են սելֆիների հավելված

WordPress համակարգի ստեղծողները թողարկել են Selfies հավելվածը, որը նախատեսված է հատուկ ինքնանկարների համար: Հավելվածի միջոցով կարելի է լուսանկար անել ու տարածել այն համանուն սոցցանցում:

selfies

Նշենք, որ ստացված նկարները հնարավոր չէ տարածել Facebook-ում կամ Twitter-ում: Հավելվածն ունի լուսանկարման տարբեր ռեժիմներ ու ֆիլտրներ, իսկ նկարները հրապարակելուց առաջ կարելի է ավելացնել գրություն:

TechCrunch տեխնոբլոգի տվյալներով՝ Selfies հավելվածը մեկ շաբաթում բեռնվել է ընդամենը 500 անգամ:

Աղբյուրը՝ techcrunch.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր