Ֆիտնես-թևնոց՝ ամբողջ ընտանիքի համար (վիդեո)

ActvContent ընկերությունը մշակել է խելացի թևնոց, որը նախատեսված է ընտանիքի բոլոր անդամների համար։ Sync կոչվող սարքը հետևում է օգտագործողի առողջական տվյալներին, ակտիվությանը, ինչպես նաև քնի փուլերին։ Թևնոցը թույլ է տալիս նաև գտնել ընտանիքի մյուս անդամներին։

395684

Կարելի է նաև սարքի միջոցով ստեղծեկ «ընտանեկան» գոտիներ, օրինակ՝ երեխաների համար, որոնց սահմաններից դուրս գալու դեպքում թևնոցը կզգուշացնի ընտանիքի մյուս անդամներին։

Հատուկ հավելվածի միջոցով օգտագործողները կկարողանան դիտել իրենց, ինչպես նաև ընտանիքի անդամների ֆիզիկական ակտիվության ընդհանուր պատկերը նաև նպատակներ դնել։

Թևնոցն անջրանցիկ է, իսկ մարտկոցը թույլ է տալիս երեք ամիս օգտագործել սարքն առանց լիցքավորելու։

Նշենք, որ թևնոցը կապ է հաստատում Bluetooth Smart-ի միջոցով։

Աղբյուրը՝ Indiegogo.com