Իսպանացին հայտնագործել է գույնը փոխող պաղպաղակ (վիդեո)

Իսպանացին հայտնագործել է գույնը փոխող պաղպաղակ (վիդեո)

ice cream

Իսպանացի ֆիզիկոս Մանուել Լինարեսը (Manuel Linares) ստեղծել է պաղպաղակ, որը փոխում է գույնն այն ուտելու ընթացքում:

Xamaleón կոչվող պաղպաղակն ունի կապույտ գույն, սակայն հալվելիս այն դառնում է վառ վարդագույն: Լինարեսի խոսքով՝ պաղպաղակը պատրաստված է բնական նյութերից, իսկ նման էֆեկտը ստացվում է ջերմաստիճանի և թթվեցման նկատմամբ բաղադրիչների տարբեր ռեակցիաների արդյունքում:

Պաղպաղակն ունի մրգերի խառնուրդի համ: Այն կարելի է գնել Բլանես քաղաքում և Իսպանիայի ծովափնյա մի քանի քաղաքներում: Լինարեսն այժմ աշխատում է Xamaleón-ի մեկ այլ տեսակի վրա, որը փոխում է գույնը ակումբային լամպերի ու լույսերի ազդեցությամբ և սպիտակ գույնից դառնում է վարդագույն:

Աղբյուրը՝ gizmodo.com