Amazon-ը գործարկել է 3D տպիչով պատրաստված աքսեսուարների խանութ

Amazon-ը գործարկել է 3D տպիչով պատրաստված աքսեսուարների խանութ

Amazon ընկերությունը գործարկել է ինտերնետային խանութ, որտեղ վաճառվում են պատվերով աքսեսուարներ՝ պատրաստված եռաչափ տպիչով:

amazon

Խանութում արդեն կարելի է գտնել ավելի քան 200 տարբեր առարկաներ, մասնավորապես՝ զարդեր, ինտերիերի պարագաներ, խաղալիքներ, գաջեթների աքսեսուարներ և այլն: Շատ ապրանքներ կարելի է խմբագրել, ընտրել գույնը, փոխել դիզայնը ներդրված խմբագրիչի միջոցով, ավելացնել գրություն և այլն:

2014-ի մարտին Amazon-ը գործարկեց եռաչափ տպիչով պատրաստված իրերի բաժին, որը ղեկավարում է Amazon-ին պատկանող 3DLT ընկերությունը: Նախկինում նման օնլայն խանութ գործարկել են Shapeways, Cubify 3DSystems, Makerbot Digital Store և eBay ընկերությունները:

Աղբյուրը՝ amazon.com

Բաժիններ: Համացանց և կապ