Nabu՝ թևնոց սոցցանցերից օգտվելու համար (վիդեո)

nabu

Razer ընկերությունը թողարկել է Nabu ֆիտնես-թևնոցը, որը նախատեսված է սոցիալական ցանցերից օգտվողների համար: Այն այժմ գտնվում է թեստավորման փուլում, և արդեն ինտեգրվել է չինական ամենամեծ WeChat օնլայն շփման ծառայությանը, որից օգտվում է ավելի քան 300 մլն օգտագործող:

Թևնոցն ունի OLED-էկրան՝ 128х132 չափով, որի վրա ցուցադրվում են նոր հաղորդագրությունները: Օգտագործողը զգուշացվում է թրթռազանգի միջոցով, իսկ հաղորդագրությունեը տեսնելու համար պետք է միայն պտտել դաստակը, իսկ եթե ցանկանում եք բաց թողնել կամ հետո կարդալ ծանուցումը, բավական է թափահարել ձեռքը:

Բացի այդ՝ թևնոցը թույլ է տալիս հետևել օգտագործողի ֆիզիկական ակտիվությանը, գտնել տարածքում նույն թևնոցից կրող այլ օգտագործողների, որոնց հետ կարելի է փոխանակվել կոնտակտներով՝ձեռքսեղմումի միջոցով:

Թևնոցը համատեղելի է iOS և Android 4.3+ համակարգերի հետ, իսկ մարտոցը բավարարում է 5-7 օր: Սարքի գինն առայժմ չի հաղորդվում:

Աղբյուրը՝ razerzone.com