«Գալակտիկայի պահապանները» ֆիլմի թրեյլերը վերստեղծվել է LEGO-ով (վիդեո)

«Գալակտիկայի պահապանները» ֆիլմի թրեյլերը վերստեղծվել է LEGO-ով (վիդեո)

Անիմատորներ Շոն ՈՒիլեթը (Sean Willets)  և Ֆորեստ Ուեյլին  (Forrest Whaley) վերստեղծել են «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի 30 վրկ. թրեյլերը LEGO կոնստրուկտորով:

Սա անիմատորների առաջին գործը չէ: Նրանք նույն ոճով վերստեխծել էին նաև «Երկաթե մարդը», «Հոբբիթ», «Սուպերմեն» և այլ ֆիլմերի թրեյլերները:

Հիշեցնենք, որ համաձայն ֆիլմի սցենարի, մի խումբ հանցագործներ միավորվում են՝ գալակտիկաների միջև կոնֆլիկտների դեմ պայքարի համար: Աշխարհին մեծ վտանգ է սպառնում և մուտանտների խումբը միակն է, որ պետք է փրկի դրությունը:

Ֆիլմի պրեմիերան կայացել է երեկ երեկոյան Սինեմա Սթար կինոթատրոնում:

Բաժիններ: Կինո