Մեկնարկել է լյուքս ոսկյա iPhone 6-ի նախնական պատվերների ընդունումը

Մեկնարկել է լյուքս ոսկյա iPhone 6-ի նախնական պատվերների ընդունումը

Դեռ մի քանի ամիս կա մինչ Apple-ի վեցերորդ սերնդի iPhone-ի պաշտոնական ներկայացումը, սակայն «խնձորային» արտադրանքների երկրպագուներըն արդեն կարող են պատվիրել սմարթֆոնի լյուքս տարբերակը՝ Brikk լյուքս աքսեսուարներ արտադրող ընկերության պաշտոնական կայքում:

iphone 6

Ընկերությունը գործում է Լոս Անջելես քաղաքում: Այն պատրաստելու է պլատինից կամ ոսկուց iPhone 6 (24 կարատ): Ընկերության կայքում տեղադրված են լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին կլինեն iPhone-ի լյուքս տարբերակները:

Սմարֆոնների գինն սկսում է $4 495-ից մինչև $8 395 (խնձորային լոգոտիպն այս դեպքում պատրաստված կլինի ադամանդից): Կարելի է պատվիրել նաև վարդագույն ոսկուց տարբերակը:

Աղբյուրը՝ Brikk.com

Թեգեր: Apple, iPhone 6