Մետաղական Samsung Galaxy Alpha-ն կներկայացվի օգոստոսի 4-ին (ֆոտո)

Մետաղական Samsung Galaxy Alpha-ն կներկայացվի օգոստոսի 4-ին (ֆոտո)

Չնայած, որ կորեական լրատվամիջոցները գրում էին, որ Samsung-ի Galaxy Alpha սմարթֆոնի մետաղական տարբերակը թողարկվելու է օգոստոսի  կեսերին, ընկերությունը որոշել է ներկայացնել մոդելն ավելի շուտ, իսկ ավելի կոնկրետ՝ օգոստոսի 4-ին:

alpha

Ներկա պահին հայտնի է, որ մետաղական կլինի միայն սմարթֆոնի շրջանակը, իսկ կաղապարը պատրաստված կլինի պլաստիկից:

Samsung GALAXY Alpha (SM-G850)-ն կունենա 4,7 դյույմանոց էկրան՝ 1280 х 720 թույլատրությամբ, Qualcomm Snapdragon 800 կամ Exynos 5 Octa պրոցեսոր, 32 Գբ ներքին հիշողություն, 16 Մպ հիմնական տեսախցիկ, մատնահետքի սկաներ և սրտի աշխատանքի սենսոր:

Աղբյուրը՝ sammobile.com