Նոր Mac mini-ն նկատվել է Apple-ի տեխսպասարկման կայքում

Նոր Mac mini-ն նկատվել է Apple-ի տեխսպասարկման կայքում

Նոր սերնդի iPhone-ի և iPad-ի շուրջ օրեցօր մեծացող իրարանցման պատճառով Apple ընկերության մյուս սարքերը, օրինակ՝ Mac mini-ն վերջին անգամ թարմացվել է 2012-ի աշնանը: Սպասվում էր, որ համակարգիչը կթարմացվի ս.թ. հունիսին, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: Սակայն այժմ Apple-ի տեխնիկական աջակցության կայքում նկատվել է Mac mini-ն (Mid 2014):

macmini

9to5Mac կայքի լրագրողները չեն բացառում, որ սա հնարավոր է լինի նաև անուշադրական սխալ, օրինակ՝ հնարավոր է Apple-ի աշխատակիցները գրել են Mac Mini նոր MacBook Pro-ի փոխարեն, որը թողարկվել է Retina-էկրանով և 13 ու 15 դյույմանոց տարբերակներով:

Այնուամենայնիվ, մեծ է հավանականությունը, որ երկար ժամանակ չթարմացված մոդելը կստանա նոր պրոցեսոր, ավելի արագ ֆլեշ-հիշողություն և Wi-Fi 802.11ac:

Աղբյուրը՝ 9to5mac.com

Թեգեր: Apple, Mac Mini