Denny՝ «խելացի» հեծանիվ «խելացի» ապրելակերպի սիրահարների համար (վիդեո)

Denny՝ «խելացի» հեծանիվ «խելացի» ապրելակերպի սիրահարների համար (վիդեո)

Ձեր բոլոր սարքերը «խելացի՞ են»: Եթե այո, ապա միանշանակ դուք կարիք ունեք նաև վարելու «խելաց» հեծանիվ: TEAGUE ընկերության դիզայներների խումբը ստեղծել է «խելացի» բազմաֆունկցիոնալ հեծանիվ: Նրանց խոսքով Denny նախագծի նմուշը միգուցե իդեալական չէ, սակայն օպտիմալ է և հարմարավետ երթևեկության համար:

denny-02

Նախևառաջ Denny հեծանիվն ունի շարժական էլեկտրաշարժիչ, այսինքն այն կարելի է փոխել, հանել կամ նորից տեղադրել հաշված վայրկյանների ընթացքում:

Denny-ն հագեցած է արագությունների փոփոխման ավտոմատ համակարգով, «խելացի» լույսերով, որոնք նույնպես ավտոմատ միանում են և ինքնակարգավորվում՝ կախված օրվա ժամից և դրսի լուսավորությունից փոխում լույսի պայծառությունը: Հեծանիվն ունի նաև ներկառուցված արգելակման ազդանշաններ և թեքվելու ցուցիչներ:

Այս յուրօրինակ հեծանիվի կայանման գործընթացը հանրային տարածքում շատ հասարկ է և արդյունավետ: Առաջարկում ենք այդ մասին դիտել վիդեոնյութում՝

Բաժիններ: Ավտո-Մոտո