Facebook-ը գործարկել է նոր Internet.org հավելվածը (վիդեո)

Facebook սոցցանցը հայտնել է նոր բջջային հավելված Internet.org-ի գործարկման մասին: Այն նախատեսված է ցածր ինտերնետ թափանցելիություն ունեցող որոշ երկրների համար: Ներկա պահին հավելվածը հասանելի է Զամբիայի տարածքում՝ Airtel օպերատորի բաժանորդների համար:

internet-org-app11

Internet.org-ում հասանելի են երկրի ներսի որոշ բազային ծառայություններ: Օրինակ կա բժշկական տեղեկությունների, թափուր աշխատատեղերի, եղանակի տեսություն, կառավարական ինֆորմացիայի, կանանց իրավունքների և այլնի  որոնման հնարավորություն: Այստեղ հասանել են նաև Wikipedia օնլայն հանրագիտարանը, Google որոնումը, Facebook սոցցանցը և վերջինիս Facebook Messenger զրուցարան-հավելվածը:

Որոշ ռեժիմներ սակայն սահմանափակ են: Օրինակ Facebook վիդեոները հնարավոր չէ դտել:

Internet.org-ը հասանելի է և՛ վեբ տարբերակով և՛ Android ՕՀ-ով աշխատող սարքերի համար: Հետագայում այն հասանելի կդառնա նաև այլ երկրներում: Այս հավելվածը Մարկ Ցուկերբերգի նախաձեռնությունն է՝ միտված բարձրացնելու ինտերնետ օգտագործումը՝ ինտերնետի ցածր թափանցելիության մակարդակ ունեցող երկրներում: