Nokia Networks-ը գնել է Panasonic-ի հեռահաղորդակցային բիզնեսը

Nokia Networks-ը գնել է Panasonic-ի հեռահաղորդակցային բիզնեսը

nokia-2Nokia Networks ընկերությունը հայտարարել է Panasonic System Networks-ի հետ գործարքի մասին: Ֆիննական ընկերությունը գնել է Panasonic-ի հեռահաղորդակցային բիզնեսը:

Մասնավորապես խոսքը գնում է, Panasonic-ի բջջային կապ բազային կայանների  (LTE/3G) արտադրության մի մասի և համապատասխան սարքավորումների ձեռքբերման մասին:

Գործարքը կկայանա 2014թ. սեպտեմբերի վերջում և կավարտվի մինչև 2015թ. հունվարի 1-ը, որպեսզի հասցնեն ստանալ բոլոր կարգավորող մարմինների թույլատրությունները:

Panasonic-ի հեռահաղորդակցությունների մասնաճյուղի բոլոր աշխատակիցները կաշխատեն Nokia Networks-ում: Գործարքի ֆինանսական պայմանների մասին որևէ տեղեկություն չկա:

Այս գործարքով Nokia Networks-ը նպատակ ունի ուժեղացնել և ամրապնդել իր դիրքերը Ճապոնականա հեռահաղորդակցության շուկայում:

Աղբյուրը՝ company.nokia.com

Բաժիններ: Բիզնես