Ռոստելեկոմը Երևանում շահագործել է 40 Գբ/վ արագությամբ շղթա

Rostelecom 02«Ռոստելեկոմ» ընկերությունը Երևան քաղաքում շահագործել է 40 Գբ/վ արագությամբ շղթա: Վերջինս բոլոր երևանյան սպառողներին, այդ թվում նաև կորպորատիվ հաճախորդներին, ապահովում է կայուն ու բարձր արագության ինտերնետ հասանալիությամբ:

Գերարագ շղթայի կառուցման ժամանակ օգտագործվել են Extreme Networks ընկերության սարքավորումներն ու տեխնոլոգիական լուծումները:

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ն, որը հանդես է գալիս Հայաստանում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո, ՀՀ  տարածքում իր MPLS ցանցում օգտագործում է 20 Գբ/վ արագության միացումներ, միևնույն ժամանակ գրեթե բոլոր քաղաքներն ապահովված են պահուստային գծերով: Այս ցանցը «Ռոստելեկոմ»-ի կորպորատիվ հաճախորդների համար հնարավոր է դարձնում «մեկ գրասենյակի մակարդակում» իրենց բոլոր հանրապետական մասնաճյուղերի միավորումը:

«Ռոստելեկոմ»-ի GPON ցանցը տարածվում է ՀՀ 19 քաղաքներում՝ կիրառելով «օպտիկան դեպի յուրաքանչյուր բնակարան» տեխնոլոգիան:

«Ռոստելեկոմ»-ն իր ենթակառուցվածքների հաշվին ապահովում է ծառայությունների լայն շրջանակ և դա է պատճառներից մեկը, որ լոկալ պրովայդերների, կոմերցիոն բանկերի, պետական կառույցների ու հաստատությունների գերակշիռ մասը վստահում և օգտվում են ընկերության ծառայություններից:

«Ռոստելեկոմը» Հայաստանում շահագործում է խոշորագույն և միակ օպտիկա-մանրաթելային ցանցը, որն ապահովում է փոխկապակցում տարածաշրջանի բոլոր մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների հետ Վրաստանի և Իրանի միջազգային կապուղիների միջոցով: