Apple App Store-ում հասանելի է նոր հայկական Armenian treasures հավելվածը

Մի քանի օր է, ինչ App Store-ում «Լոկատոր» ընկերության կողմից տեղադրվել է նոր հայկական հավելված՝ Armenian treasures: Վերջինիս միջոցով հայկական ճարտարապետական կոթողները չայցելած հայերը և Հայաստանի մասին հետաքրքվող արտերկրի բնակիչները հնարավորություն ունեն շրջագայելու Հայաստանի պատմական ու ճարտարապետական վայրերով:

Հավելվածում տեղ են գտել Տաթևի, Ղազանչեցոցի, Գանձասարի, Գառնիի ու Գեղարդի վանքերրի եռաչափ մոդելները թե՛ դրսից և թե՛ ներսից: Տաթև վանքի հավելվածը կարելի է ձեռք բերել անվճար:  

Հավելվածը ներբեռնելուն և բացելուն պես էկրանին հայտվում է տվյալ տարածքի քարտեզը, և, հպվելով ցանկացած սեղմակի, օգտատերը կատարում է վիրտուալ շրջագայություն: Հավելվածը հնարավորություն է ընձեռում օգտատերերին դիտելու տվյալ հուշակոթողը տարբեր անկյուններից և բարձրությունից, միացնելու գիրասկոպի ռեժիմը,  դիտելու նույնիսկ գոյություն չունեցող հուշակոթողները հավելյալ իրականության, ինչպես նաև այլ ֆունկցիաների միջոցով:

Հավելվածը նախատեսված է iOS ՕՀ-ի համար, համատեղելի է iPad-ի հետ:   Armenian treasures-ը ներբեռնելու համար հետևեք այս հղմանը: