Runtastic Orbit՝ հերթական «խելացի» թևնոցը (վիդեո)

Օգոստոսին կմեկնարկի «խելացի» թևնոց Runtastic Orbit-ի վաճառքը: Վերջինս կարողանում է գնահատել և վերլուծել մարդու օրական ակտիվությունը և կալորիաների քանակը՝ ծախսված սպորտով զբաղվելիս:

runtastic2

Գաջեթը հագեցած է մի շարք ցուցիչներով և սենսորներով, ինչպես բոլոր սպորտային ֆիթնես-թևնոցները: Այն հաշվում է Ձեր օրական կատարած քայլերը, քունը և այլն:

runtastic3

Սմարթֆոնի հետ սինխրոնիզացման դեպքում սարքը հաշվում է GPS-ով Ձեր անցած ճանապարհների հեռավորությունները, արագություն և մի շարք այլ ցուցանիշներ: Runtastic Orbit-ն ունի փոքր OLED էկրան, որի վրա կարող են ստանալ սմարթֆոնի մի շարք ծրագրերի ծանուցումներ:

Սմարթֆոնի հետ այն կապ է հաստատում Bluetooth մոդուլի միջոցով: Սարքն աշխատում է Android 4.3 ՕՀ, ինչպես նաև iOS սմարթֆոնների հետ:

Մարտկոցը բավարար է մեկ շաբաթ ակտիվ օգտագործման համար: Սարքը կվաճառվի ԱՄՆ-ում 120 դոլարով: