Google-ը կգործարկի լուսանկարների սոցցանց

Google-ը կգործարկի լուսանկարների սոցցանց

Եթե դուք այն օգտագործողներից եք, ովքեր սիրում են  Google+ սոցցանցի լուսանկարների և պատկերների ծառայության ֆունկցիոնալ առանձնահատկությունները, սակայն ընդհանուր անտարբեր են Google+-ի նկատմամբ, ապա Ձեզ համար Google-ը լավ նորություն է պատրաստել:

Google-Plus-Photos

Սոցցանցի մաս կազմող արագ հաղորդագրություններ ուղարկելու և ֆայլերի փոխանակելու ծառայություն Google Hangouts-ը և ֆոտոպահեստ  Google Photos-ը կարող են առանձնանալ  Google+-ից դառնալ նոր նախագիծ

Google-ի նոր նախագծի հիմնական ուշադրությունը կդրվի լուսանկարների՝ դրանց մշակման, խմբագրման և այլ գրաֆիկական հնարավորությունների վրա: Ինչ վերաբերում է Google Photos-ի ճակատագրին, ապա հավանաբար այն կանվանափոխվի և կօգտագործվի այլ մարքետինգային նպատակներով:

Աղբյուրը՝ engadget.com