Եվրոպացիները Facebook-ի դեմ դատական հայց են ներկայացրել

Եվրոպացիները Facebook-ի դեմ դատական հայց են ներկայացրել

Facebook-Lawsuit

Europe vs Facebook նախագծի հեղինակները հանդես են եկել նոր նախաձեռնությամբ՝ ընդդեմ սոցցանցի: Այս անգամ նրանք հայց են ներկայացրել դատարան, որին կարող են միանալ բոլոր ֆիզիկական անձինք, բացի ԱՄՆ և Կանադայի բնակիչներից:

Ներկա պահին ավելի քան 11 հազար ստորագրություն է հավաքվել: Ստորագրողների 50 %-ը Գերմանիայից է, մնացյալ մասը՝ Նիդեռանդներից, Ֆինլանդիայից և Մեծ Բրիտանիայից:

Այս նախաձեռնության նպատակն է ստիպել սոցցանցին ավելի ուշադիր լինել այնպիսի խախտումների նկատմամբ, ինչպիսիք են՝ մարդկանց տվյալների գաղտնիությունը, օգտագործողների գործողությունների հետապնդումը, մոնիթորինգը և մասայական տվյալների վերլուծությունը և այլն:

Դատարանի կողմից հայցի բավարարման դեպքում  Facebook սոցցանցը ստիպված է լինելու յուրաքանչյուր ստորագրողին վճարել 500 եվրո տուգանք: