Թողարկվել է iOS 8-ի 5-րդ բեթա տարբերակը

apple-wwdc-ios 8Apple ընկերությունը թողարկել է iOS 8 բջջային օպերացիոն համակարգի 5-րդ բեթա տարբերակը: Ինչպես և նախկին բեթա տարբերակները, այնպես էլ այս տարբերակը տեղադրված է բոլոր այն սարքերում, որոնք մասնակցում են նախագծողների համար նախատեսված և Apple-ի կողմից անցկացվող հատուկ ծրագրին:

Ինչպես հաղորդում է appleinsider.ru-ն, այս տարբերակը չնչին փոփոխություններ է կրել:

Օրինակ Health ծրագիրը հավաքում է օգտագործողների մասին նաև սպիրոմետրիկ տվյալներ, այսինքն այն կարողանում է որոշել շնչելու և թոքերով անցնող օդի հավաքման հաճախականությունը:

iOS 8-ի 5-րդ բեթայում կարելի է ակտիվացնել SMS Relay ֆունկցիան, որը հանդիսանում է Continuity համակարգի մաս: Վերջինս թույլ է տալիս կարգավորել համակարգն այնպես, որ SMS հաղորդագրությունները ցուցադրվեն Ձեր Mac համակարգչի էկրանին՝ պատասխանելու հնարավորությամբ:

iPhoto հավելվածում երևում են նաև վերջին թարմացումները, ինչը տեղեկացնում է օգտագործողին, թե վերջին անգամ երբ է հավելվածը սինքրոնիզացվել iCloud-ի հետ:

iOS 8 5-րդ բեթան բացի վերոհիշյալից պարունակում է նաև այլ նորույթներ: Դե իսկ այս ամենը փորձարկել հնարավոր կլինի iOS 8-ի գործարկման ժամանակ: