Թողարկվել է Windows Phone 8.1 ՕՀ-ի Update 1 նոր թարմացումը

Microsoft-ը, ինչպես խոստացել էր, թողարկել է Windows Phone 8.1 Update 1 թարմացումը նախագծողների համար: Windows Phone Developer Preview ծրագրի բոլոր մասնակիցները արդեն այսօր կարող են ծանոթանալ ՕՀ-ի նորություններին՝ թարմացնելով սեփական սարքերը:

livefolders

Windows Phone 8.1 Update 1-ը պարունակում է նոր ֆունկցիաների և ինտերֆեյսի աննկատ չնչին փոփոխություններ: Սակայն հիմնական նորույթը ձայնային օգնական Cortana-ի գործարկումն է Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Հնդկաստանում և Ավստրալիայում:

Բացի վերոհիշյալ փոփոխություններից, հատկանշական է նաև կենդանի թղթապանակների ստեղծումը ՕՀ-ի էկրանին: Օգտագործողները հնարավորույուն կունենան մեկ պանակում հավաքել տարբեր հավելվածներ և տեղակայել այն գլխավոր աշխատանքային սեղանին: