Ովքեր են Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները

d784793531674d04a6ea6555cf47081d

Դերասանուհի Սանդրա Բալոկը չստացավ Օսկար «Գրավիտացիա» ֆիլմում իր դերի համար, փոխարենը Forbes հեղինակավոր ամսագիրը նրան ճանաչել է ամեաբարձր վարձատրվող հոլիվուդյան դերասանուհին:

Ըստ Forbes-ի, 2013-ի հունիսից մինչև 2014 հունիս ընկած 1 տարի ժամկետում դերասանուհին աշխատել է 51մլն. դոլար, իսկ ֆիլմը համաշխարհային վարձույթներում աշխատել է 716մլն. դոլար: Բալոկից հետո ամենաբարձր վարձատրվողների վարկանշային ցուցակում «Քաղցած խաղեր»-ը ֆիլմի դերասանուհի, Օսկարի արժանացած երիտասար Ջենիֆեր Լոուրենսն է, ով նույն ժամանակահատվածում աշխատել է 34մլն. դոլար: 3-րդ տեղում Ջենիֆեր Էնիսթոնն է, ով նկարահանվելով Aveeno բրենդ կոսմետիկայի գովազդներում աշխատել է 31մլն. դոլար:

Հաջորդը ցուցակում Գվինեթ Պելտրոուն է (19մլն. դոլար «Երկաթե մարդը» ֆիլմի համար), ում հաջորդում է Անջելինա Ջոլին (18մլն. դոլար «Մալիֆիսենտա» ֆիլմում իր դերի համար: