iPhone 6-ի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 9-ին

iphone-6-concept-4-1024x768Apple ընկերությունը սեպտեմբերի 9-ին շքեղ միջոցառմամբ կներկայացնի իր iPhone 6 սմարթֆոնը: Այս մասին գրում են այնպիսի խոշոր պարբերականներ, ինչպիսիք են Re/code-ը, The Wall Street Journal-ը և Bloomberg-ը: Ըստ վերջիններիս, այդ օրը ընկերությունը կանցկացնի մեծ մամլո միջոցառում:

Դե իսկ iPhone 6-ը, հավանաբար, վաճառքում կհայտնվի շնորհանդեսի մի քանի շաբաթ անց՝ սեպտեմբերի 20-ից հետո: Ինչպես գրում է Re/code-ը, այդ օրը պարզ կդառնա, որ ամերիկյան ընկերությունը թողարկում է 4.7դյույմ և 5.5 դյույմ էկրաններով երկու մոդել: Սակայն 2-րդ մոդելը՝ 5.5 դյույմ էկրանով կարող է ավելի ուշ թողարկվել:

iPhone 6-ի անոնսի հետ միասին սպասվում է նաև iOS 8 ՕՀ-ի վերջնական տարբերակի գործարկում՝ նոր դիզայնով և նոր թարմացումներով: Այժմ ՕՀ-ն հասանելի է միայն բեթա տարբերակով՝ նախատեսված նախագծողների համար: