Համացանցում վաղուց են լուրեր տարածվել այն մասին, որ Microsoft-ը նույնպես մշակում է սեփական բրենդային խելացի ժամացույցը: Սա տրամաբանական է՝ հաշվի առնելով շուկայի վերջին միտումները:
Ինտերնետ մամուլում տարածվող լուրերի համաձայն, ընկերության ապագա «խելացի» ժամացույցն աշխատելու է թե՛ Windows Phone սմարթֆոնների և թե՛ Android և iOS սարքերի հետ: Ժամացույցը հագեցած է լինելու GPS -ով, աքսելոմետրով,մարդու էմոցիոնալ վիճակին հետևող սենսորներով և այլն:
Արտաքնապես այն նման է լինելու Samsung Galaxy Gear Fit կամ Fitbit One խելացի ժամացույցներին: Օգտագործելով համացանցում տարածված բոլոր լուրերը դիզայներ Նադիր Ասլամը ստեղծել է Microsoft-ի խելացի գաջեթի կոնցեպտ:
Ըստ նրա, սարքն ունենալու կլոր էկարն՝ Moto 360-ի պես, աշխատելու է Windows for wearables գոյություն չունեցող հատուկ ՕՀ-ով՝ հագեցած Cortana ձայնային օգնականով և էկրանի ապաարգելափակման Glance համակարգով:
Դատեք դիզայների աշխատանքը ինքնուրույն՝ դիտելով գծագրերը: