Windows 9-ը կունենա մի քանի վիրտուալ աշխատանքային սեղան

Որպեսզի ապագա Windows 9-ը օպերացիոն համակարգը կարողանա կրկնել Windows 7-ի հաջողությունը, Microsoft-ը շատ գործ պետք է անի:

nsp2

Windows 9-ը կարող է միանշանակ շահել, եթե օրինակ այստեղ հասանելի լինեն բազմատեսակ աշխատանքային սեղաններ. հիշենք, որ այս հնարքը վաղուց օգտագործվում է Linux ՕՀ-ում:

Իհարկե տեխնիկապես մի քանի մոնիտոր ունենալն ավելի լավ լուծում է, սակայն ոչ բոլոր օգտագործողները նման հնարավորություն ունեն և կամ ցանկությունը տեղադրելու երկու կամ ավելի մոնիտոր: Այստեղ հենց օգնության են գալիս վիրտուալ աշխատանքային սեղանները: Ինչպես գրում է ինտերնետ մամուլը, Microsoft-ն արդեն փորձարկում է այս ֆունկցիան իր Windows 9 ՕՀ-ի նախնական տարբերակում. «լավ է ուշ, քան երբեք»: