Samsung-ը և Apple-ը այլևս «չեն պատերազմի» իրար դեմ

Samsung-ը և Apple-ը այլևս «չեն պատերազմի» իրար դեմ

apple-vs-samsungSamsung և Apple ընկերությունները համաձայնության են եկել այլևս իրար դեմ «չպատերազմել» ԱՄՆ սահմաններից դուրս: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Երկու ընկերությունները կդադարեցնեն միմյանց դեմ դատական հայցերը հեղինակային սեփականության իրավունքի համար Ավստրալիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում: Այս համաձայնությունը չի վերաբերի միայն ԱՄՆ տարածքում կատարվող դատական հայցերին:

Ընկերությունները հրապարակել են համատեղ հայտարարություն, ուր նշում են, որ վերջին տարում գտնվում են հաշտության գործընթացում: Նման գործընթաց կատարվում է նաև Google և Apple գիգանտների միջև:

Բաժիններ: Բիզնես
Թեգեր: Apple, Samsung, դատարան