Google Maps-ում հայտնվել են Լուսնի և Մարս մոլորակի գլոբուսները (վիդեո)

Google Maps-ում հայտնվել են Լուսնի և Մարս մոլորակի գլոբուսները, ինչպես նաև տիեզերքից Երկիրը դիտելու հնարավորություն: Նոր քարտեզներները ավելացվել են Curiosity մարսագնացի 2 ամյակի կապակցությամբ:

globe 02

Մարսի և Լուսնի գլոբուսները պատրաստվել են լուսանկարների միջոցով, որոնք կատարվել են հենց վերջիններիս ուղեծրից: Լուսանկարներում կան նշված որոշ աշխարհագրական օբյեկտներ, օրինակ՝ խառնարաններ, լեռեր և այլն:

Յուրաքանչյուր օբյեկտ ունի իր մասին տեղեկություններով (տեսակ, դիամետր, ծագում) քարտ: Բացի դրանից, Google Maps-ում հայտնվել են նաև Երկրի և Արևի գլոբուսները: Երկրի գլոբուսը իրական ժամանակում ցույց է տալիս ցերեկվա և գիշերվա ցիկլը: Իսկ Արևի գլոբուսը, դեռևս հնարավոր չէ դիտել մոտիկից: