HTC ընկերության եկամուտը նվազել է ավելի քան 50%-ով

HTC-moneyԱվելի քան 50%-ով նվազել է թայվանական HTC ընկերության եկամուտը: Սա կասկածի տակ է դնում վերջինիս վաճառքի կանխատեսումները:

Հուլիս ամսվա տվյալներով ընկերության եկամուտը 32.6 %-ով նվազել է՝ համեմատած նախորդ տարբա նույն ամսվա հետ: 2014-ի առաջին ամիսներին HTC-ը գրանցեց 3.6մլրդ. դոլարի եկամուտ:

Ֆինանսական ռեգրեսը DigiTimes պարբերականի աղբյուրները բացատրում են HTC One (M8) դրոշակակիր սմարթֆոնի քիչ պահանջարկով: Թայվանական ընկերությունը ավելի լավ վաճառում է բյուջետային դասի HTC Desire սմարթֆոնների շարքը:

Բացի դրանից, գոյություն ունեցող մրցակցությունը ստիպում է HTC-ին նվազեցնել իր արտադրանքների արժեքը, ինչը նույնպես բացասաբար է ազդում ընդհանուր եկամուտի ցուցանիշների վրա:

Աղբյուրի տվյալներով, օգոստոսի վերջում HTC-ն կներկայացնի նոր դրոշակակիր սմարթֆոն՝ Butterfly 2-ը, իսկ սեպտեմբերին Desire շարքի նոր սարք: Միգուցե հենց այս նորույթներին հաջողվի բարձրացնել ընկերության եկամտաբերությունը: