ԱՄՆ-ում փորձարկել են էլեկտրաբեռնատարների համար նախատեսված Siemens e-highway համակարգը (վիդեո)

ԱՄՆ-ում փորձարկել են էլեկտրաբեռնատարների համար նախատեսված Siemens e-highway համակարգը (վիդեո)

Volvo Group և Mack ընկերությունների ինժեներները համատեղ նախագծել են «e-highway» Siemens նախագիծը: Այն Լոս Անջելեսից Լոնգ-Բիչ ընկած տարածքով անցնող մայրուղի է՝ նախատեսված հատուկ էլեկտրական բեռնատար մեքենաների երթևեկության համար:

Եթե ուշադիր նայենք, կնկատենք, որ բեռնատար մեքենաները ստացել են հիբրիդային շարժիչ՝ դիզելային էլեկտրաշարժիչ: Ավտոբուսների լիցքավորումը կատարվում է հենց երթևեկության ժամանակ, քանի որ դրանք միացված են հատուկ օդային գծերի: Դրանցից կարող են անջատվել ցանկացած պահի՝ անգամ մինչև 90կմ/ժ արագությամբ երթևեկելիս:

Այս նախագծի կարևոր բաղադրիչը էկոլոգիական լինելն է, քանի որ մեքենան որևէ վտանգավոր արտանյութեր օդ չի բաց թողմում: Առաջարկում ենք դիտել բեռնատարի և մայրուղու առաջին փորձարկումը: Նախագիծը նախատեսվում է գործարկել 2015-ի ամռանը:

Բաժիններ: Ավտո-Մոտո