iPhone 6-ը կունենա անտեսանելի դիմային ֆոտոխցիկ

iPhone 6-ը կունենա անտեսանելի դիմային ֆոտոխցիկ

Առաջին անգամ iPhone սմարթֆոնը հագեցավ դիմային ֆոտոխցիկով 2010-ին: Դա iPhone 4-ն էր:

Համաձայն Apple ընկերության նոր արտոնագրի, հնարավոր է՝ նոր iPhone-ում դիմային ֆոտոխցիկը տեսանելի չլինել, սակայն միաժաման շարունակել գործել էլ ավելի լավ:

screen-shot-2014-08-07-at-1-28-45-pm

Արտոնագրում նկարագրվում է դիմային ֆոտոխցիկ՝ տեղակայված դինամիկների համար նախատեսված անցքերում: Բացի դրանից, նշվում է, որ դիմային ֆոտոխցիկն ունենալու է նաև լուսարձակիչ, ինչը նշանակում է, որ կարող եք սելֆիներ նկարել անգամ մթության մեջ:

Թե ինչպիսին կլինի հաջորդ iPhone սմարթֆոնի դիմային տեսախցիկը, կիմանանք սեպտեմբերին սպասվող շնորհանդեսի ժամանակ: