Microsoft-ը կդադարեցնի Internet Explorer-ի հին տարբերակների տեխնիկական սպասարկումը

ie1Microsoft-ը պլանավորում է թողնել Internet Explorer դիտարկչի հին տարբերակների օգտագործողներին առանց տեխնիկական սպասրկման: Ընկերությունը կդադարեցնի տեխնիկական սպասրկումը 2016թ. հունվարին:

«Հունվարի 12-ից հետո միայն կգործի Internet Explorer-ի ամենանոր տարբերակի տեխնիկական սպասարկում»,- նշում է ընկերությունը:

Սա նշանակում է, որ օրինակ Windows 7 SP1-ով աշխատող համակարգիչ օգտագործողները, որոնցում օգտագործվում են Explorer 8, Internet Explorer 9 կամ Internet Explorer 10 դիտարկիչները, պետք է ստանան Internet Explorer 11 թարմացում:

Այս որոշումը պետք է որ դրական անդրադառնա համակարգչային անվտանգությանը, քանի որ դիտարկչի նոր տարբերակներն ավելի լավ են պաշտպանված կիբերվտանգներից: