Microsoft-ը պլանավորում է թողնել Internet Explorer դիտարկչի հին տարբերակների օգտագործողներին առանց տեխնիկական սպասրկման: Ընկերությունը կդադարեցնի տեխնիկական սպասրկումը 2016թ. հունվարին:
«Հունվարի 12-ից հետո միայն կգործի Internet Explorer-ի ամենանոր տարբերակի տեխնիկական սպասարկում»,- նշում է ընկերությունը:
Սա նշանակում է, որ օրինակ Windows 7 SP1-ով աշխատող համակարգիչ օգտագործողները, որոնցում օգտագործվում են Explorer 8, Internet Explorer 9 կամ Internet Explorer 10 դիտարկիչները, պետք է ստանան Internet Explorer 11 թարմացում:
Այս որոշումը պետք է որ դրական անդրադառնա համակարգչային անվտանգությանը, քանի որ դիտարկչի նոր տարբերակներն ավելի լավ են պաշտպանված կիբերվտանգներից: