Օգտագործողները բողոքում են Facebook Messenger հավելվածի պարտադիր լինելուց

Օգտագործողները բողոքում են Facebook Messenger հավելվածի պարտադիր լինելուց

Fb messengerApple App Store-ում Facebook օգտագործողները ցածր վարկանիշ տալով Facebook Messenger հավելվածին՝ հայտնում են իրենց դժգոհությունը վերջինիս պարտադիր լինելու կապակցությամբ:

Հիշենք, որ ընդամենը մի շաբաթ է, ինչ սոցցանցը հաղորդագրությունների ծառայությունը հեռացրել է հիմնական հավելվածից և պարտադիր դարձրել Facebook Messenger-ի ներբեռնումը:

Ինչպես հաղորդում է Mashable-ը, Messenger հավելվածը շատ արագորեն Apple App Store-ում հայտնվեց ամենաներբեռնվող հավելավծների առաջատարի դերում: Սակայն, միևնույն ժամանակ, կտրուկ նվազեց հավելվածի վարկանիշը՝ ստանալով ընդամենը 1 աստղ 5-ից:

Օգտագործողների բացասական վերաբերմունքը երևում է նաև Twitter միկրոբլոգում:

Նշենք, որ բազմաթիվ Facebook օգտագործողների սմարթֆոնների հզորությունը չի ներում, որպեսզի վերջիններս ներբեռնել ևս մեկ հավելված: Շատերը նշում են, որ Facebook Messenger-ը ծանրացնում է իրենց սարքերի աշխատանքը և խլում ավելի շատ մարտկոցի լիցք, քան նախկինում: