Yahoo և Google գիգանտները միասին կկոդավորեն էլ.փոստերը

Yahoo և Google գիգանտները միասին կկոդավորեն էլ.փոստերը

Yahoo և Google ընկերությունները սկսել են զբաղվել իրենց փոստային ծառայությունների կոտավորմամբ: Այս մասին հայտնել է ճանաչված էքսպերտ և Yahoo ընկերության անվտանգության նորանշանակ տնօրեն Ալեքս Սթեմոսը Black Hat կոնֆերանսի ժամանակ:

yahoo

Նրա խոսքով, այս աշնանն իր ընկերությունը բաց հասանելիությամբ կհրապարակի սկզբնաղբյուր կոդը, որպեսզի նախագծողները կարողանան փորձարկել այն, ինչպես նաև հայտնաբերել սխալներ:

Էլ. փոստի կոդավորումը բավական բարդ և ռեսուրսներ պահանջող գործընթաց է: Ընկերությունները անհանգստացած են այն հարցով, որ մարդիկ չեն ցանկանում օգտագործել դանդաղագործ հավելվածներ:

Երկու ընկերությունները համատեղ կկոդավորեն էլ. փոստերը: Google և Yahoo ընկերությունները միասին սպասարկում են 698 մլն. հաշիվ, ընդ որում միայն 425մլն-ը Google-ը: Yahoo-ն հույս ունի, որ այս համատեղ նախաձեռնությանը կմիանան նաև այլ էլ.փոստ սպասարկող ընկերություններ:

Բաժիններ: Համացանց և կապ
Թեգեր: Google, Yahoo, էլ. փոստ